Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 34 հազար դեպք, մահացել է 597 պացիենտ
Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 34 հազար դեպք, մահացել է 597 պացիենտ:
Այս մասին հաղորդում է «Սի Էն Էնը», հիմնվելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
Համավարակի սկզբից ի վեր, Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցված է կորոնավիրուսի 6 030 587 դեպք, մահացածների թիվը հասել է 183 597-ի: