Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 224 258 նոր դեպք, մահացել է 3 848 պացիենտ
ԱՄՆ-ում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 3 848 պացիենտ, ինչը ռեկորդային բարձր օրական ցուցանիշ է: Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուս է հաստատվել 224 258 մարդու մոտ:
Համապատասխան տվյալները հրապարակում է «Սի Էն Էնը»՝ հիմնվելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին: Միացյալ Նահանգներում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման 23 071 000 դեպք, ընդհանուր առմամբ մահացել է 384 653 մարդ:
ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսային վարակի դեպքերի և մահվան քանակով: Արդեն ութ օր ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի օրական մակարդակը գերազանցում է 200 000-ը: