Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում տարածաշրջանում բուժվել է կորոնավիրուսով հիվանդ 124 պացիենտ և արձանագրվել է կորոնավիրուսի 37 նոր դեպք: Նրանց խոսքով, մեկ գիշերվա ընթացքում Բաթումիի հանրապետական հիվանդանոցում մահացել է երկու հիվանդ:
«22 հիվանդներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, որոնք միացված են արհեստական շնչառության սարքին: 361 հիվանդ բուժվում է կլինիկաներում, 266-ը`կովիդ հյուրանոցներում, 876-ը` առցանց կլինիկայում:
Մինչ օրս տարածաշրջանում վարակից բուժվել է 31 869 հիվանդ», – նշված է Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկության մեջ: