Վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 44 նոր դեպք, ապաքինվել է 42 պացիենտ
Վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 44 նոր դեպք, ապաքինվել է 42 պացիենտ

Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, այսօր տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 44 նոր դեպք, վարակից ապաքինվել է 42 պացիենտ: Ընդհանուր առմամբ տարածաշրջանում ապաքինված անձանց թիվը կազմում է 34 632:

Գերատեսչության հաղորդմամբ, այսօր հիվանդանոցներից դուրս է գրվել 15 պացիենտ: Բացի այդ, բուժման փուլում գտնվող պացիենտներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:

Աջարիայի առողջապահության նախարարության տվյալներով, կլինիկաներում բուժվում է 188 պացիենտ, կովիդ հյուրանոցներում 11 մարդ, իսկ առցանց կլինիկայում հսկողության տակ է ՝ 276 պացիենտ: