Վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք, ապաքինվել է 12 մարդ:
Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, տարածաշրջանում ընդհանուր առմամբ բուժվել է 35 769 վարակված:
Նրանց խոսքով, կլինիկան լքել է 11 հիվանդ: Բուժման փուլում գտնվող հիվանդներից չորսը ծայրահեղ ծանր վիճակում են:
Միևնույն ժամանակ, ըստ Աջարիայի առողջապահության նախարարության տվյալների, կլինիկաներում բուժվում է 100 հիվանդ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 20 պացիենտ, առցանց կլինիկայում դիտարկման տակ է 73 վարակված:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 513 նոր դեպք, ապաքինվել է 96 պացիենտ, մահացել է 12 մարդ:
Այսօր երկրում արձանագրված վարակման նոր դեպքերից. Թբիլիսիում արձանագրվել է 264 դեպք, Աջարիայում՝ 30, Իմերեթիում՝ 88, Քվեմո Քարթլիում՝ 15, Շիդա Քարթլիում՝ 44, Գուրիայում՝ 15, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 26, Կախեթիում՝ 16, Մցխեթա-Մտիանեթիում՝ 7, Սամցխե-Ջավախեթիում՝ 3, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 5: