Վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք, ապաքինվել է 131 պացիենտ
Վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք: երեկ այդ թիվը հասել էր 360-ի:
Զուգահեռաբար, վերջին օր ու գիշերվա ընթացքում տարածաշրջանում ապաքինվել է 131 պացիենտ:
Բացի այդ, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է չորս վարակված:
Ներկայումս Աջարիայի կովիդ կլինիկաներում բուժվում է 588 վարակված, որից 69-ը ծանր վիճակում են, իսկ 10 պացիենտ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:
Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 194 նոր դեպք, ապաքինվել է 328 և մահացել 15 պացիենտ: