Վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք, ապաքինվել է 7 մարդ:
Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, տարածաշրջանում ընդհանուր առմամբ բուժվել է 35 826 վարակված:
Նրանց խոսքով, կլինիկան լքել է 11 հիվանդ: Բուժման փուլում գտնվող հիվանդներից չորսը ծայրահեղ ծանր վիճակում են:
Միևնույն ժամանակ, ըստ Աջարիայի առողջապահության նախարարության տվյալների, կլինիկաներում բուժվում է 98 հիվանդ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 30 պացիենտ, առցանց կլինիկայում դիտարկման տակ է 70 վարակված: