Վերջին 24 ժամում Ադրբեջանում կորոնավիրուսը հաստատվել է 1 364 մարդու մոտ, մահացել է 14 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 364 նոր դեպք, մահացել է 14 պացիենտ:
Տվյալները ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են ՝ հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբին:
Միևնույն ժամանակ, ըստ շտաբի տվյալների, մեկ գիշերվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսից ապաքինվել է 768 պացիենտ:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում հաստատվել է կորոնավիրուսի 60 873 դեպք, այդ թվում ապաքինվել է 46 465 պացիենտ, մահացել է 794 վարակված:
Այս պահին երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը հասնում է 13 614-ի: