Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման 369 դեպք, մահացել է 9 մարդ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման 369 դեպք, մահացել է 9 մարդ:
Այս մասին հաղորդում է տեղական մամուլը, հենվելով երկրի օպերատիվ շտաբին:
Վարակի տարածումից առ այսօր, Ադրբեջանում գրանցվել է «կովիդ 19»-ի 27 890 դեպք, որի հետևանքով մահացել է 363 մարդ:
Ադրբեջանում վարակից ապաքինվել է 19 490 մարդ:
Այս պահին Ադրբեջանի հիվանդանոցներում բուժվում է 8 037 մարդ: