Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 87 նոր դեպք, մահացել է երկու մարդ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 87 նոր դեպք, ապաքինվել է 308 և մահացել երկու մարդ:
Համապատասխան տվյալները «Trend» գործակալությունը հրապարակել է հենվելով նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբին:
Նույն շտաբի տվյալներով, Ադրբեջանում ընդհանուր առմամբ գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման 33 568 դեպք: Այստեղից ապաքինվել է 30 364 հիվանդ: Մահացածների թիվը կազմում է 490: