Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 559 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 559 նոր դեպք, մահացել է 7 մարդ:
Այս մասին տեղական մամուլը հաղորդում է երկրի առողջապահության նախարարությանը հենվելով:
Ընդհանուր առմամբ, վարակի տարածումից առ այսօր երկրում գրանցվել է «կովիդ 19»-ի 25 672 հաստատված դեպք, մահացել է 326 մարդ: Այս պահին երկրի հիվանդանոցներում բուժվում է 8 654 վարակակիր: