Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 548 նոր դեպք, մահացել է 10 մարդ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 548 նոր դեպք, մահացել է 10 մարդ:
Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամվա տվյալներով, երկրում ապաքինվել է 491 անձ:
Համապատասխան տվյալները տարածում է «տրենդ» գործակալությունը, հիմնվելով նախարարների կաբինետին կից գործող գործադիր շտաբի վրա: Նույն շտաբի տվյալներով, ընդհանուր առմամբ Ադրբեջանում գրանցված է «Կոդիդ 19»-ով վարակման 22 464 դեպք: Այստեղից ապաքինվել է 13 591 հիվանդ: Մահացել է 284 մարդ:
Ներկայումս, կորոնավիրուսով վարակված 8589 անձ շարունակվում է բուժվել Ադրբեջանի հիվանդանոցներում: