Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք, մահացել է 7 մարդ:
Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամվա տվյալներով, երկրում ապաքինվել է 453 անձ:
Համապատասխան տվյալները տարածում է «տրենդ» գործակալությունը, հիմնվելով նախարարների կաբինետին կից գործող գործադիր շտաբի վրա:
Նույն շտաբի տվյալներով, ընդհանուր առմամբ Ադրբեջանում գրանցված է «Կոդիդ 19»-ով վարակման 21 374 դեպք:
Այստեղից ապաքինվել է 12 635 հիվանդ: Մահացել է 265 մարդ:
Ներկայումս, կորոնավիրուսով վարակված 8474 անձ շարունակվում է բուժվել Ադրբեջանի հիվանդանոցներում: