Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 471 նոր դեպք, մահացել է հինգ մարդ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է հինգ մարդ: Ադրբեջանական մամուլը երկրի կառավարության օպերատիվ շտաբին հենվելով գրում է, որ համավարակի սկսվելուց ի վեր երկրում մահացել է 148 մարդ:
Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 471 նոր դեպք և ապաքինվել է 191 մարդ:
Համավարակի սկսվելուց ի վեր Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 238 դեպք, այստեղից 6 516 մարդ առողջացել է:
Այս պահին 5 574 մարդ շարունակում է բուժվել հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: