Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 226 նոր դեպք, մահացել է հինգ վարակված
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 226 նոր դեպք, մահացել է հինգ վարակված

Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 226 նոր դեպք, վարակից մահացել է հինգ պացիենտ, ապաքինվել է 601 մարդ:

Համապատասխան տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով Ադրբեջանի կառավարությանը կից գործառնական շտաբի տվյալներին:

Երկրի մասշտաբով վերջին մեկ օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 7 458 մարդ: Ընդհանուր առմամբ վարակը հայտնաբերելու նպատակով, կատարվել է 2 380 074 հետազոտություն:

Համավարակի սկզբից մինչ օրս, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 229 584 մարդ: Վարակը խլել է 315 հիվանդի կյանք: Ապաքինվել է 221 717 մարդ: