Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 1 064 դեպք, մահացել է 32 պացիենտ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 1 064 դեպք, մահացել է 32 պացիենտ: Երկրում անցած օր ու գիշերվա ընթացքում վարակից ապաքինվել է 4 127 մարդ:
Այս մասին տեղեկատվությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի օպերատիվ շտաբի տվյալներին:
Համավարակի սկզբից մինչ օրս, Ադրբեջանում արձանագրվել է վարակի 218 700 դեպք, այդ թվում մահացել է 2 641 մարդ:
Ընդհանուր առմամբ, երկրում ապաքինվածների թիվը կազմում է 184 422: Ադրբեջանում ընդհանուր առմամբ թեստավորվել է 2 195 466 քաղաքացի: Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 10 219 մարդ: