Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 1 052 դեպք, մահացել է 34 վարակված
Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 1 052 նոր դեպք, ապաքինվել է 4 067 պացիենտ:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում «կովիդ 19»-ից մահացել է 34 պացիենտ:
Համավարակի տարածումից ի վեր երկրում գրանցվել է վարակման 217 636 դեպք, այդ թվում ապաքինվել է ՝ 180 295 մարդ, մահացել է 2 609 պացիենտ:
Ադրբեջանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը կազմում են 34 732: