Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 162 նոր դեպք, ապաքինվել է 133 և մահացել մեկ պացիենտ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 162 նոր դեպք, ապաքինվել է 133 և մահացել մեկ պացիենտ: Այս մասին հաղորդում է տեղական մամուլը, հիմնվելով վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներին:
Համավարակի տարածումից առ այսօր, Ադրբեջանում վարակը հաստատվել է 37 255 մարդու մոտ: Մահացել է 581 պացիենտ: Այս պահին երկրում բուժվում է 1850 կովիդ վարակված: