Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 148 նոր դեպք
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 148 նոր դեպք, ապաքինվել է 91 վարակված, մահացել է մեկ մարդ:
Համապատասխան տվյալները տարածում է «թրենդ» գործակալությունը, հենվելով նախարարների կաբինետին կից գործող շտաբի վրա:
Ադրբեջանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 35 707 դեպք: Այստեղից ապաքինվել է 33 281 պացիենտ: Ընդհանուր առմամբ մահացել է 522 մարդ:
Ներկայումս երկրում բուժվում է 1 904 պացիենտ: