Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, մահացել է մեկ մարդ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, ապաքինվել է 162 մարդ, մահացել է մեկը:
Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հենվելով երկրում գործող օպերատիվ շտաբին:
Այս պահի դրությամբ, երկրի հիվանդանոցներում բուժվում է 1747 վարակակիր:
Համավարակի սկսվելուց ի վեր, Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 34 620 դեպք, այստեղից մահացել է 510 մարդ: