Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 76 նոր դեպք, մահացել է երկու մարդ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 76 նոր դեպք, մահացել է երկու մարդ:
Համապատասխան տվյալները տեղական լրատվամիջոցները հրապարակում են հիմնվելով նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբի տվյալներին:
Բացի այդ, շտաբի տվյալներով, անցած 24 ժամում ապաքինվել է 104 վարակակիր:
Ադրբեջանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսով վարակման 38 403 դեպք, այստեղից ապաքինվել է 35 860 պացիենտ, մահացել է 564 մարդ:
Այս պահին երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի քանակը կազմում է 1979֊ի։