Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 633 նոր դեպք, ապաքինվել է 1 682 պացիենտ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 633 նոր դեպք, ապաքինվել է 1 682 պացիենտ, մահացել է 21 մարդ:
Տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի նախարարների կաբինետի գործառնական շտաբի վրա:
Համավարակի սկզբից մինչ օրս, Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 224 050 դեպք, այստեղից ապաքինվել է 207 088 մարդ, մահացել է 2 890 վարակված:
Այս պահին երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը հասնում է 14 072-ի: