Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 369 նոր դեպք, մահացել է չորս պացիենտ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 369 նոր դեպք, մահացել է չորս պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 369 նոր դեպք, մահացել է չորս վարակված:

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով օպերատիվ շտաբի տվյալներին:

Ներկայումս երկրի մասշտաբով շարունակվում է բուժվել 2564 վարակված: Վարակի տարածումից մինչ օրս Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 42 750 դեպք, մահացել է 612 վարակված: