Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 141 նոր դեպք, մահացել է երեք մարդ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 141 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ: Համապատասխան տվյալները տեղական լրատվամիջոցները հրապարակում են հիմնվելով նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբի տվյալներին:
Բացի այդ, շտաբի տվյալներով, անցած 24 ժամում Ադրբեջանում ապաքինվել է 151 վարակակիր:
Ադրբեջանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսով վարակման 38 658 դեպք, այստեղից ապաքինվել է 36 149 պացիենտ, մահացել է 569 մարդ:
Այս պահին երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի քանակը կազմում է 1940: