Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 135 նոր դեպք, մահացել է երկու մարդ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 135 նոր դեպք, մահացել է երկու մարդ:
Համապատասխան տվյալները լրատվամիջոցները հրապարակում են հիմնվելով նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբի տվյալներին:
Բացի այդ, շտաբի տվյալներով, անցած 24 ժամում ապաքինվել է 167 վարակակիր:
Ադրբեջանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսով վարակման 38 172 դեպք, այստեղից ապաքինվել է 35 607 պացիենտ, մահացել է 559 մարդ:
Այս պահին երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի քանակը կազմում է 2006-ի: