Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 131 դեպք, ապաքինվել է 407 պացիենտ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 131 դեպք, ապաքինվել է 407 պացիենտ, մահացել է յոթ հիվանդ:
Տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից գործառնական շտաբի տվյալներին:
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 7 244 թեստ:
Համավարակի սկզբից ի վեր, Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 230 066 դեպք, որտեղից ապաքինվել է 222 960 հիվանդ, մահացել է 3 126 վարակված:
Հանրապետությունում այս պահին կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 3 980 է: