Վարշավայում կկայանա Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպումը
Վարշավայում կկայանա Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպումը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Վարշավայում հանդիպելու է ուկրաինացի գործընկերոջը,- տեղեկությունը հաստատել է Կիևում այցով գտնվող ԱՄՆ-ի նախագահի խորհրդարան Ջոն Բոլթոնը:

Նրա խոսքով, Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին Լեհաստանում զրուցելու հնարավորություն կունենան սեպտեմբերի մեկին, որտեղ երկու երկրների նախագահները մասնակցելու են Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներին:

Բոլթոնի հայտարարությամբ, սա կլինի առաջին հանդիպումը, որը կանցկացնեն Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրված չէ այս միջոցառումներին: