Վրաստանի քաղաքացիները Վարշավայից և Բեռլինից հատուկ չվերթներով վերադարձել են Թբիլիսի
Վարշավայից և Բեռլինից հատուկ չվերթներով Թբիլիսի են վերադարձել Վրաստանի քաղաքացիները:
Օդանավակայանում բժշկական ստուգում անցնելուց հետո բոլոր ուղևորներին հատուկ իրենց համար նախատեսված ավտոբուսներով տեղափոխել են կարանտինային գոտի:
Եվրոպական երկու քաղաքներից վերադարձած 239 քաղաքացիների հյուրանոց տեղափոխման գործընթացին անմիջական մասնակցություն է ունեցել Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին:
Այս պահի դրությամբ Վրաստանի կարանտինային գոտիներում գտնվում է ավելի քան 5300 մարդ: