Վարակված դիմորդը Գարդաբանիի մունիցիպալիտետի բնակիչ է:
Ինչպես Վրաստանի Առաջին հայտնել է Գարդաբանիի քաղաքապետ Ռամազ Բուդաղաշվիլին, նրան կորոնավիրուս է փոխանցվել տատիկից: Նրա փոխանցմամբ, տատիկի շփման շրջանակը հետազոտված է:
«Երեկ նրանք տեղափոխվել են կարանտին և ինքնամեկուսացման վայրեր: Բոլորն անցել են կորոնավիրուսի թեստավորում և միայն մեկի դեպքում է եղել դրական պատասխան, այս դիմորդի դեպքում, մնացածը բացասական է»,- հայտարարել է Գարդաբանիի քաղաքապետը: