Թուրքիայում Վրաստանի դեսպանությունը Վրաստանի քաղաքացիների ուշադրության համար տարածում է հայտարարություն
Թուրքիայում Վրաստանի դեսպանությունը Վրաստանի քաղաքացիների ուշադրության համար տարածում է հայտարարություն:
Դեսպանատան տեղեկությամբ, Թուրքիայում կորոնավիրուսի (Covid-19) տարածումը կանխելու նպատակով, Թուրքիայի հանրապետության առողջապահության և ներքին գործերի նախարարությունների որոշմամբ, ամբողջ երկրի տարածքում, բացառությամբ բնակելի տների, ցանկացած բաց և փակ տարածքներում պարտադիր դառնում շնչադիմակ կրելը (հասարակական վայրեր, փողոցներ, հանգստի գոտիներ, զբոսայգիներ, հրապարակներ, հասարակական տրանսպորտ, գրասենյակներ, գործարաններ և այլն): Ըստ նրանց, վերը նշված կարգը խախտող անձը կտուգանվի:
Բացի այդ, լրացուցիչ հարցերի դեպքում Թուրքիայում Վրաստանի դեսպանությունը տարածում է թեժ գծի համարները.
1. Անկարայում Վրաստանի դեսպանության թեժ գիծ ՝ +90 533 690 30 40, +90 539 220 82 80
2. Ստամբուլում Վրաստանի գլխավոր հյուպատոսության թեժ գիծ ՝ +90 541 818 44 00
3. Տրապիզոնում Վրաստանի գլխավոր հյուպատոսության թեժ գիծ ՝ +90 541 326 22 26
4. Վրաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակ Իզմիրում ՝ +90 530 280 45 08