Թուրքիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուս է ախտորոշվել 3116 մարդու մոտ, զոհվել է 115 վարակակիր
Թուրքիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից զոհվել է 115 մարդ: Երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2491-ի:
Վերջին մեկ օրում, Թուրքիայում կորոնավիրուս է ախտորոշվել 3116 մարդու մոտ: Այսպիսով, երկրում կորոնավիրուսով վարակված է 101 790 մարդ:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին մեկ օրում Թուրքիայում ապաքինվել է 2014 պացիենտ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից բուժվել է 18 491 մարդ:
Հիշեցնենք, Թուրքիայի 31 քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում գործում է քառօրյա պարետային ժամ: