Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 6 017 դեպք, մահացել է 139 մարդ
Անցած 24 ժամվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ: «Կովիդ 19»-ը հաստատել է 6 017 մարդու մոտ, մահացել է 139 վարակված: Համապատասխան տվյալները հրապարակում է «Ասոշիեյթեդ պրեսը»՝ հիմնվելով Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներին:
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակման 446 822 դեպք: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 12 358:
Միևնույն ժամանակ, վարակից ապաքինված անձանց թիվն աճել է 3 812-ով և կազմել 374 637: 4 217 հիվանդ ծանր վիճակում է: