Թուրքիայում գրանցվել է նոր կորոնավիրուսի, «կովիդ-19»-ի ևս 12 դեպք: Այս մասին հաղորդում է «Բի Բի Սին»:
Նոր դեպքերից երկուսը կապ ունեն առաջին հիվանդի հետ, իսկ մնացածները երկիր են մտել Եվրոպայից և ԱՄՆ-ից:
Այս պահի դրությամբ, Թուրքիայում կորոնավիրուսով վարակված է 18 մարդ: