Թուրքիայում «Կովիդ 19»-ով մահացությունների թիվն ավելացել է 41-ով: Ամբողջ երկրի մասշտաբով «Կովիդ 19»-ով մահացությունների թիվն արդեն հասել է 4 096-ի:
Թուրքիայում, ընդհանուր առմամբ, վարակը հաստատվել է 148 067 մարդու մոտ, այդ թվում՝ 1 610-ը վերջին մեկ օրվա ընթացքում:
Երկրում «Կովիդ 19»-ից արդեն ապաքինվել է 108 137 պացիենտ:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան