Թուրքիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից զոհվել է 92 մարդ: Թուրքիայի առողջապահության նախարարի հայտարարությամբ, երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2992-ի:
Համավարակի մեկնարկից մինչ օրս, ապրիլի 28-ին, հիվանդանոցներից դուրս է գրվել ամենամեծ թվով ապաքինված: Թուրքիայում վերջին մեկ օրում ապաքինվել է 5 018 պացիենտ: Ընդհանուր, ապաքինվածների թիվը գերազանցել է 38 000-ը:
Բացի այդ, վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 2392 նոր դեպք: