Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում «կովիդ 19»-ը հաստատվել է 29 136 մարդու մոտ: Այս մասին տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, մահացել է կորոնավիրուսով վարակված 222 պացիենտ, ապաքինվել է 20 191 մարդ:
Համավարակի սկզբից ի վեր երկրում արձանագրվել է վարակման 1 809 908 դեպք, այստեղից ապաքինվել է 1 581 565 և մահացել 16 199 մարդ: