Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 2 302 նոր դեպք, ապաքինվել է 1 521 պացիենտ
Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 2 302 նոր դեպք, ապաքինվել է 1 521 պացիենտ

Թուրքիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում «կովիդ 19»-ը ախտորոշվել է 2 302 մարդու մոտ:

Համապատասխան տեղեկատվությունը տարածում են թուրքական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Վերջին 24 ժամում Թուրքիայում «կովիդ 19»-ից մահացել է 76 հիվանդ, իսկ ապաքինվել է 1 521 պացիենտ:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հիվանդության տարածումից ի վեր Թուրքիայում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 379 775 դեպք, մահացել է 10 402 վարակակիր, ապաքինվել է 327 007 պացիենտ:

Այս պահի դրությամբ հանրապետությունում կա 23 341 ծանր վիճակում գտնվող հիվանդ: