Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 15 197 նոր դեպք, մահացել է 257 պացիենտ
Թուրքիայում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ի 15 197 նոր դեպք, վարակից մահացել է 257 պացիենտ: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Վերջին 24 ժամում երկրում վարակից բուժվել է 22 203 հիվանդ: Թուրքիայում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 180 892 մարդ: Երկրում ընդհանուր առմամբ վարակի հայտնաբերման համար հետազոտվել է 23,95 միլիոն մարդ:
Համավարակի սկզբից ի վեր Թուրքիայում արձանագրվել է 2.16 միլիոն վարակման դեպք, այստեղից մահացել է 20 135 պացիենտ: Երկրում վարակից ապաքինված քաղաքացիների թիվը կազմում է 2.03 միլիոն:
Այսօրվա դրությամբ, Թուրքիայում ծայրահեղ ծանր վիճակում է 4 251 հիվանդ: