Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 1 815 նոր դեպք, մահացել է 72 մարդ
Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 1 815 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում են թուրքական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Հոկտեմբերի 19-ի դրությամբ Թուրքիայում ընդհանուր առմամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 347 493 մարդու մոտ: Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում «կովիդ 19»-ից մահացել է 72 մարդ, իսկ զոհվածների ընդհանուր թիվը հասել է 9 296-ի:
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ապաքինվել է ավելի քան 304 000 մարդ: Վերջին 24 ժամում երկրում կատարվել է ավելի քան 101 000 հետազոտություն: