Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 918 նոր դեպք, մահացել է 17 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 918 նոր դեպք: Համավարակի սկզբից ի վեր Թուրքիայում ընդհանուր առմամբ «կովիդ 19» է հաստատել է 218 717 մարդու մոտ:
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով, վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ, իսկ ընդհանուր զոհերի թիվը հասել է 5 475-ի:
Անցած օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսից ապաքինվել է 1179 մարդ: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում վարակը հաղթել է ավելի քան 201 000 մարդ:
Թուրքիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, վերջին երեք օրվա ընթացքում ամենաշատ դեպքերը գրանցվել են՝ Ստամբուլի, Անկարայի, Գազիանթեփի, Քոնի և Դիարբեքիրի նահանգներում: