Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 1016 նոր դեպք, մահացել է 21 պացիենտ
Թուրքիայում, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոանվիրուսի 1016 նոր դեպք: Արդյունքում, վարակակիրների ընդհանուր թիվը կազմել է 211 981:
Երկրում մահացածների թիվը հասել է 5344-ի: Այդ թվում, 21 մարդ մահացել է վերջին մեկ օրում:
Այս պահի դրությամբ ինտենսիվ թերապիայի բաժնում է մնում 1200 պացիենտ: Նրանցից 400-ը միացված է շնչառական ապարատին: Վարակից ապաքինվել է ավելի քան 193 հազար պացիենտ: