Թուրքիայի առողջապահության նախարարի հայտարարությամբ, դեկտեմբերի 28-ից երկիր մուտք գործած բոլոր միջազգային այցելուները պետք է ներկայացնեն վերջին 72 ժամում կորոնավիրուսի վրա կատարված թեստի բացասական պատասխանը
Թուրքիայի առողջապահության նախարար, Փահրեթին Քոջայի հայտարարությամբ, դեկտեմբերի 28-ից երկիր մուտք գործած բոլոր միջազգային այցելուները պետք է ներկայացնեն վերջին 72 ժամում կորոնավիրուսի վրա կատարված թեստի բացասական պատասխանը:
Այս մասին տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:
Երկրի առողջապահության նախարարի տեղեկությամբ, դեկտեմբերի 28-ից բոլոր անձինք, ովքեր երկիր կմտնեն օդային ճանապարհով, իսկ դեկտեմբերի 30-ից ցամաքային կամ ծովային ճանապարհով, պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում կորոնավիրուսի վրա կատարված թեստի բացասական պատասխանը:
Փահրեթին Քոջայի խոսքով, ուղևորները թեստի պատասխանը պետք է ներկայացնեն նախքան ինքնաթիռ նստելը, հակառակ դեպքում այդ անձանց չի թույլատրվի նստել դեպի Թուրքիա մեկնող ինքնաթիռ: Նրանք, ովքեր երկիր կմտնեն այլ ուղղիներով և չեն ունենա թեստի բացասական պատասխան, կտեղափոխվեն ինքնամեկուսացման մեջ:
Թուրքիայում այդ սահմանափակումները կգործեն մինչև մարտի 1-ը: