Թուրքիան որոշել է, այլևս չկանգնեցնի դեպի Եվրոպա գնացող սիրիացի փախստականներին
Թուրքիան որոշել է, այլևս չկանգնեցնի դեպի Եվրոպա գնացող սիրիացի փախստականներին: Այս մասին հայտարարել է թուրք բարձրպաշտոնյան: Նրա խոսքով, թուրք իրավապահները, առափնյա ծառայությունը և սահմանային ծառայությունն արդեն ստացել են համապատասխան հրամանը:
Հատկանշական է, որ Իդլիբում վերջերս զարգացած իրադարձությունների ֆոնին, առաջացել է միգրանտների նոր ալիք, մոտ մեկ միլիոն մարդ լքել է իր տունը: