Թրամփն իր մասին գրված գրքի հեղինակին անվանել է «հոգեկան անհավասարակշիռ մարդ»
Թրամփն իր մասին գրված գրքի հեղինակին անվանել է «հոգեկան անհավասարակշիռ մարդ»

«Կրակ և ցասում․ Թրամփի Սպիտակ տան ներսում» (Fire and Fury. Inside the Trump White House)  գրքի հեղինակ ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է «հոգեկան անհավասարակշիռ մարդ»։

Համապատասխան  հրապարակումն ամերիկյան առաջնորդն արել է իր թվիթերյան էջում:

Լրատվամիջոցների տարածած կեղծ տեղեկություններն «առաջ են մղում հոգեկան անհավասարակշիռ հեղինակի գիրքը, որը գիտակցաբար օգտագործում է ոչ ճշգրիտ տեղեկություն»,- նշել է Թրամփը:

Նա հավելել է, որ աճում է կեղծ լուրերի թիվը։ «Նրանք նույնիսկ չեն փորձում ամեն ինչ ճիշտ անել կամ չեն ուղղում սխալները․․․Առաջատար լրատվամիջոցները գժվել են այն բանից, որ մենք հաղթել են ընտրություններում»,-եզրափակել է նախագահը։

«Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գիրքը վաճառքի է հանվել հունվարի 5-ին։ Այն պարունակում է բազմաթիվ վարկաբեկող տեղեկություններ և մեկնաբանություններ նախագահի, նրա ընտանիքի անդամների և շրջապատի մասին: Թրամփը նախկինում գիրքը սուր քննադատության էր ենթարկել՝ ասելով, որ այն լի է ստով ու աղավաղումներով: Վուլֆիի  գրքում նշվում է, որ նախագահն, իբրև  թե, բացարձակապես ունակ չէ ընկալել տեղեկությունները, չի հանդուրժում խորհրդատվությունը և  իր ներկա պարտականությունները կատարելու համար չունի անհրաժեշտ մտավոր ունակություններ: