Թրամփն արդեն կարգախոս է մտածել նախագահական հաջորդ քարոզարշավի համար
Թրամփն արդեն կարգախոս է մտածել նախագահական հաջորդ քարոզարշավի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է 2020 թ. նախագահական քարոզարշավի իր կարգախոսը՝ տեղեկացնում է NBC News-ը:

«Նոր կարգախոսը կլինի՝ Պահպանենք Ամերիկայի հզորությունը: Սակայն մենք կարող ենք հասնել դրան միայն այն դեպքում, եթե ընտրենք մարդկանց, որոնք կհետևեն մեր օրակարգին և կպայքարեն մեր արժեքների համար»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ ԱՄՆ պետծառայողներին արգելվել է ցուցադրել գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի խորհրդանիշը: