ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներին զրկել են գերգաղտնի տվյալներին հասանելիության իրավունքից։
Այժմ նա չի կարող ծանոթանալ մի շարք փաստաթղթերի հետ, որոնց նախկինում անսահմանափակ հասանելիություն է ունեցել։
Հասանելիության մակարդակով իջեցվել են նաև Սպիտակ տան բոլոր օգնականները։ Նրանց հասանելի են «գաղտնի» կնիքով փաստաթղթերը, սակայն ոչ «գերգաղտնի» տվյալները։
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հետաքննում է Քուշների ջանքերը՝ ուղղված Սպիտակ տան անցումային վարչակամազմում աշխատանքի ժամանակ իր ընկերության ֆինանսավորման համար օտարերկրացի ներդրողներ ներգրավելուն։