Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Ստամբուլում սպանված լրագրող Ջամալ Խաշոգի գործով զրուցել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի և հետախուզության գործակալության (CIA) ղեկավար Ջինա Պասպելի հետ:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսի լրատվությամբ, Թրամփը Պոմպեոյի և Հասպելի հետ զրուցել է հեռախոսով: Սանդերսը զրույցի մանրամասները չի բարձրաձայնել:
Մինչ այդ The Washington Post-ը տարածել էր լրատվություն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզության գործակալության եզրահանգմամբ, հնարավոր է Ջամալ Խաշոգի սպանության հրամանը արձակել է Սաուդյան Արաբիայի արքայազնը:
Ջամալ Խաշոգին սպանել են հոկտեմբերի 2-ին, Ստամբուլում, Սաուդյան Արաբիայի դեսպանատանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan