Թրամփը սպառնում է այն երկրներին, որոնք ԱՄՆ-ից ստանում են ֆինանսական օգնություն
Դեկտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին քննարկվելու է ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը որպես Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչման հարցը,ինչպես նաև դրվելու է քվեարկության ԱՄՆ նախագահի այդ որոշումը չեղարկելու հարցը, որը մեծ դժգոհություն է առաջացրել Վաշինգտոնում:
Կանխատեսելով քվեարկության արդյունքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսրայելական Times of Israel պարբերական հարցազրույց է տվել և հայտարարել. «Այն երկրները,որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ կքվեարկեն մեր որոշմանն,ըստ որի Երուսաղեմը ճանաչվում է Իսրայելի մայրաքաղաք՝կզրկվեն ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունից: Նրանք մեզամից միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր դոլլարներ են ստանում, իսկ հետո քվեարկում մեր դեմ: Շատ լավ, թող քվեարկեն: Մենք դա հաշվի կառնենք և կխնայենք ահռելի գումարներ:Դա մեզ չի անհանգստացնում»:
Թրամփի վարչակարգը որոշել է 2018 թ-ի ԱՄՆ-ի կողմից օտար երկրներին տրամադրվող օգնությունը բաշխել տարածաշրջանային առումով: Այսպես ամերիկյան օգնության 43 տոկոսը տրամադրվելու է Մերձավոր Արևելքի երկրներին, 35 տոկոսը աֆրիկյան երկրներին, 9 տոկոսը Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրներին, 7 տոկոսը Արևմտյան կիսագնդի երկրներին, 3 տոկոս Եվորպային, Եվրազիային և 3 տոկոս էլ Արևելյան Ասիային և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին: