Թրամփը Սիրիայի իրավիճակի պատճառով հետաձգել է Լատինական Ամերիկա այցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի իրավիճակի պատճառով չեղյալ է համարել Լատինական Ամերիկա ուղևորությունը, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«Նախագահ Թրամփը չի մասնակցի Պերուում՝ Լիմայում ամերիկյան պետությունների 8-րդ գագաթնաժողովին և չի մեկնի Բոգոտա (Կոլումբիա), ինչպես նախապես ծրագրված էր: Նախագահի խնդրանքով իր փոխարեն կմեկնի փոխնախագահը (Մայք Փենսը): Նախագահը Միացյալ Նահանգներում կմնա, որպեսզի ղեկավարի Սիրիային ամերիկյան պատասխանը և հետևի աշխարհի իրադարձություններին»,- նշված է Սանդերսի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Վաշինգթոնը Սիրիայի իշխանություններին մեղադրել էր Դումայում քիմիական հարձակման համար և չէր բացառել ռազմական պատասխանը: Սիրիայի իշխանությունները բոլոր մեղադրանքները հերքել են:
Հեղինակ -
Edgar Barsegyan