Թրամփը պողպատի և ալյումինի ներմուծման համար սահմանեց 25 և 10%-անոց մաքսատուրքեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքների սահմանման մասին։ Պողպատի ներմուծման համար այն կկազմի 25 տոկոս, ալյումինի համար՝ 10 տոկոս:
«Այսօր ես ի պաշտպանություն ԱՄՆ ազգային անվտանգության սահմանում եմ մաքսատուրքեր արտերկրից պողպատի և ալյումինի ներմուծման վրա»,-ասել է Թրամփը։
Մաքսատուրքներն ուժի մեջ կմտնեն 12 օրից:
Թրամփը նշել է, որ սակագները դեռևս չեն տարածվի Կանադայի և Մեքսիկայի վրա: